Արքայազն Հարրին լքել է Մեծ Բրիտանիան

19:21   21 Հունվար 2020    303

Թագուհի Եղիսաբեթ II-ի կրտսեր թոռ արքայազն Հարրին, երեկ երեկոյան լքել է Մեծ Բրիտանիան և ուղևորվել է Կանադա՝ կնոջ՝ Մեգան Մարքլի և որդու՝ Արչիի մոտ։

Այս մասին հայտնում է The Sun-ը։ Նա ուղևորվել է Կանադա՝ Լոնդոնում բրիտանա-աֆրիկյան ներդրումային գագաթնաժողովին մասնակցելուց հետո, որտեղ հանդիպել է վարչապետ Բորիս Ջոնսոնին։ Սական նա չի մասնակցել Բուքինգեմյան պալատում երեկոյան ընդունելությանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հիշեցնենք՝ հունվարի 8-ին Հարրին ու Մեգան Մարքլը հայտարարեցին թագավորական ընտանիքի ավագ անդամների պարտականություններից հրաժարվելու և Բուքինգեմյան պալատից ֆինանսական անկախություն ստանալու պատրաստակամության մասին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները