Չինաստանը կտրուկ կրճատել է ներկրվող աղբի ծավալները

20:16   21 Հունվար 2020    274

Չինաստանը 2019 թվականին ներկրվող թափոնների ծավալներն անցյալ տարվա համեմատությամբ կրճատել է 40 տոկոսով՝ դրանք հասցնելով 13,5 մլն տոննայի:

Այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչ Լյու Յուբինը: Նա ասել է, որ 2021 թվականին երկիրը մտադիր է լիովին դադարեցնել արտասահմանից աղբի ներկրումը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք բոլոր ջանքերը կներդնենք, որպեսզի մինչև 2020 թվականի վերջը թափոնների ներկրման ցուցանիշը հասցնենք զրոյի»,-հայտարարել է Լյու Յուբինը:

2017 թվականից, երբ Չինաստանն օտարերկրյա աղբից լիովին հրաժարվելու ուղեգիծ բռնեց, մեկը մյուսի հետևից արգելվեցին 56 տեսակի թափոններ: Միաժամանակ երկրում պայքար ծավալվեց «աղբի մաքսանենգության»՝ ՉԺՀ-ի տարածք տարատեսակ հումքի ու ապրանքների անվան տակ թափոնների անօրինական ներկրման փորձերի դեմ:

2019 թվականին ՉԺՀ-ի Գլխավոր մաքսային վարչությունը համազգային արշավի երրորդ փուլն անցկացրեց արտասահմանյան աղբի վերամշակմամբ զբաղվող ֆիրմաների դեմ:

Այդ արշավի ընթացքում բազմաթիվ մանր ձեռնարկություններ սկսեցին զբաղվել «հայրենական» թափոնների վերամշակմամբ: Սկսվեց նաև ընկերությունների տեխնիկական վերազինումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները