Ինդոնեզիայում լքված տանը գտել են բազմոցին նստած թիկնոցով կմախք

20:43   21 Հունվար 2020    364

Ինդոնեզական գյուղում լքված տանը բազմոցին նստած՝ թիկնոցով մարդկային կմախք է հայտնաբերվել։

Շենքը դատարկ էր 2014 թվականից, անցած տարվա մայիսին սեփականատիրոջ ներկայացուցիչը մաքրել էր տան առջեւի մարգագետինը, բայց ներս չէր մտել։ Մեկ շաբաթ առաջ՝ հունվարի 14-ին, տղամարդը եկել էր ստուգելու տունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նա հայտնաբերել էր, որ պատուհանները կոտրված են, իսկ մուտքի դուռը բաց էր։ Տան ներսում բազմոցին մարդկային կմախք կար՝ կապույտ թիկնոցով։

Հանգուցյալի սեռն ու մահվան պատճառը անհայտ են։ Ոստիկանության աշխատակիցները փորձում են պարզել կատարվածի հանգամանքները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները