Թրամփը հայտարարել է ԱՄՆ տնտեսության «տպավորիչ» շրջադարձի մասին

21:05   21 Հունվար 2020    334

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ տնտեսության «տպավորիչ» շրջադարձի մասին եւ կոչ արել ներդրումներ կատարել Ամերիկայում:

Ելույթ ունենալով Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ՝ Թրամփը նշել է, որ 2 տարի առաջ ինքը խոսել է «ամերիկյան մեծ վերադարձի» մասին: «Այսօր ես հպարտորեն հայտարարում եմ, որ ԱՄՆ-ը վերապրում է տնտեսական բում, որի նմանը աշխարհը դեռ չի տեսել»,- ասել է Թրամփը՝ պատմելով Չինաստանի հետ կնքված վերջին առեւտրային համաձայնագրի եւ Մեքսիկայի ու Կանադայի հետ սպասվող առեւտրային համաձայնագրի մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա նաեւ խոսել է գործազրկության ռեկորդային ցածր մակարդակի, ֆոնդային շուկայի աճի եւ միլիոնավոր մարդկանց մասին, որոնք բացավել են սոցիալական ապահովության ցուցակներից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները