ԱՄՆ-ը կմիանա մեկ տրիլիոն ծառ տնկելու նախաձեռնությանը. Թրամփ

10:02   22 Հունվար 2020    247

ԱՄՆ-ը կմիանա մեկ տրիլիոն ծառ տնկելու նախաձեռնությանը:

Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Դավոսի Տնտեսական համաշխարհային համաժողովում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Այսօր ես ուրախ եմ հայտարարել, որ ԱՄՆ-ը կմիանա «Մեկ տրիլիոն ծառի» նախաձեռնությանը, որը գործարկվել է այստեղ՝ Տնտեսական համաշխարհային համաժողովում»,- հայտարարել է նա:

Ավելի վաղ համաժողովի հիմնադիր Կլաուս Շվաբը հայտարարել էր մինչև 2030 թվականն ամբողջ աշխարհում մեկ տրիլիոն ծառ տնկելու նպատակի մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները