Oլիմպիական մայրաքաղաքը զարդարող գլխավոր խորհրդանիշը Տոկիոյի ծովածոցում է

10:23   22 Հունվար 2020    598

Տոկիոյի ծովածոցում տեղադրվել է օլիմպիական խաղերը խորհրդանշող հարթակը` հինգ օղակներով:

Կառույցն ունի շուրջ 32 մետր լայնություն և 15 մետր բարձրություն: Այն Ճապոնիայի մայրաքաղաք են տեղափոխել Յոկոհամայից:

Հարթակի կողմից հիանալի տեսարան է բացվում դեպի Տոկիոյի կենտրոնը և «Ծիածանի կամուրջը»: Հուշակոթողի բացումը տեղի կունենա հունվարի 24-ին: Այն կդառնա օլիմպիական մայրաքաղաքը զարդարող գլխավոր խորհրդանիշը:

32-րդ ամառային օլիմպիական խաղերը Տոկիոյում կանցկացվեն 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: Դրան հաջորդող պարալիմպիկ խաղերը կկայանան օգոստոսի 25-ից` սեպտեմբերի 6-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Տոկիո  


Վերնագիրի այլ պիտակները