Իսպանիայում «Գլորիա» փոթորկին զոհ է գնացել 5 մարդ

11:14   22 Հունվար 2020    505

Իսպանիայում «Գլորիա» փոթորիկը, որն ուղեկցվում է հեղեղումներով ու ձյան առատ տեղումներով, 5 մարդու մահվան պատճառ է դարձել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Europa Press-ը: Փակ են որոշ ավտոճանապարհներ, Վալենսիայում և Գանդիայում նավագնացությունը ժամանակավորապես դադարեցվել է:

Մահվան դեպքերը գրանցվել են տարբեր հանգամանքներում, մի դեպքում մերկասառույցի պատճառով վրաերթ է տեղի ունեցել, մյուս դեպքերում՝ ցրտահարություն և ծանր առարկաների անկում տանիքից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա  


Վերնագիրի այլ պիտակները