Ինչ դեր է ունեցել ԱՄՆ-ն ԽՍՀՄ փլուզման գործում. Counter Punch

12:30   22 Հունվար 2020    240

ԱՄՆ-ի միջամտությունն է դարձել այն գործոններից մեկը, որը 1991 թվականին հանգեցրեց ԽՍՀՄ փլուզմանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Counter Punch պարբերականում տպագրված իր հոդվածում գրել է լրագրող Թեդ Ռոլլը:

Հեղինակը նշում է, որ Միացյալ Նահանգներն անդադար հարձակումներ ու սաբոտաժային ակցիաներ էր կատարում և փորձում էր ԽՍՀՄ-ը քանդել ներսից: 1917 թվականին` Հոկտեմբերյան հեղափոխության ամենաթեժ պահին, ԱՄՆ-ի տասնյակ հազարավոր զինվորներից բաղկացած արշավախմբային կորպուսը ներխուժեց Ռուսաստանի տարածք: Խորհրդային Ռուսաստանին երեք տարի պահանջվեց ամերիկյան «անկոչ հյուրերից» ազատվելու համար:

1941-1945 թվականներին` Երկրորդ համաշխարհայինի ժամանակ, ԱՄՆ-ն ու ԽՍՀՄ-ը դաշնակից էին նացիստական Գերմանիայի դեմ պայքարում: Այնուամենայնիվ, այդ ընթացքում ամերիկացիները կարողացան երեք տարի չմտնել իսկական պատերազմի մեջ, մինչդեռ ԽՍՀՄ տասնյակ միլիոնավոր քաղաքացիներ զոհում էին իրենց` գերմանացիների դեմ պայքարում:

Մեկ այլ փաստ էլ 1960 թվականին ամերիկացի լրտես Ֆրենսիս Գարի Փաուերսի ինքնաթիռի խոցումն էր խորհրդային հրթիռով: Ռոլլը կարծում է, որ ամերիկյան ինքնաթիռի գտնվելը խորհրդային երկնքում պատերազմական ակտ էր:

1982 թվականին ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանն ընդունեց Կենտրոնական հետախուզական վարչության «անմեղ» ծրագիրը, որը ենթադրում էր պայթեցնել ամբողջ Սիբիրի տարածքով բնական գազ փոխադրող գազատարը: Ենթադրվում էր, որ Խորհրդային Միությանը թույլ կտրվի գողանալ խողովակատարերի ղեկավարման արևմտյան համակարգը, սակայն այդ համակարգը, որը վերահսկում էր տուրբինները, պոմպերն ու փականները, որոշ ժամանակ աշխատելուց հետո պետք է վերանար:

Արդյունքը պետք է լիներ տնտեսության խափանումը, բնական միջավայրի աղետը և «ամենահզոր ոչ միջուկային պայթյունն ու հրդեհը, որ երբևէ հնարավոր կլիներ գրանցել տիեզերքից»:

Ռեյգանի շրջանի մեկ այլ ծրագիր էլ տնտեսական սաբոտաժ էր ենթադրում: ԱՄՆ-ն համոզեց Սաուդյան Արաբիային ավելացնել նավթի արդյունահանումը` հասկանալով Խորհրդային Միության համար էներգակիրներ ձեռք բերելու կարևորությունը: Արդյունքում ամբողջ աշխարհում նավթի և գազի գինը նվազեց, և խորհրդային տնտեսությունը փակուղու առաջ կանգնեց:

Հոդվածի վերջում հեղինակը եկել է եզրակացության, որ ԱՄՆ-ն քիչ ջանք չի ներդրել ԽՍՀՄ փլուզման գործում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները