ԱՄՆ Արիզոնա նահանգում մայրը խոստովանել է մանկահասակ 3 երեխաների սպանությունը

13:24   22 Հունվար 2020    281

ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում մայրը խոստովանել է, որ վնաս է հասցրել իր երեխաներին, ինչը հանգեցրել է վերջիններիս մահվանը:

Երկուշաբթի, իրավապահներն ահազանգ են ստացել Ֆինիքսի տներից մեկում խեղդամահ եղած 3 երեխաների վերաբերյալ: Դեպքի վայրում նրանք մահացած են գտել 7-ամսական աղջկան, նրա 2-ամյա քրոջն ու 3-ամյա եղբորը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սպանության կասկածանքով ձերբակալվել է երեխաների 22-ամյա մայրը՝ Ռեյչել Հենրին, նա այժմ քաղաքային բանտում է: Կնոջը 3 մեղադրանք է առաջադրվել՝ առաջին աստիճանի սպանության համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները