Netflix-ի վճարովի հետևորդների թիվը 2019-ին գերազանցել է 167 միլիոնը

13:52   22 Հունվար 2020    264

Ամերիկյան Netflix ինտերնետ ծառայության վճարովի հետևորդների ընդհանուր թիվը գերազանցել է 167 միլիոնը, ինչը 20%-ով ավել է, քանի 2018-ի հունվարին էր:

2019-ի վերջին 3 ամիսների ընթացքում Netflix-ի օգտատերերի թիվն ավելացել է 8.76 միլիոնով՝ գերազանցելով վերլուծաբանների կանխատեսումները՝ 7.86 միլիոն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բացի դա, ընկերությունն ակնկալում է, որ 2020-ի առաջին եռամսյակի արդյունքներով՝ հետևորդների թիվը կավելանա ևս 7 միլիոնով:

Ընդհանուր առմամբ նախորդ տարի ընկերության դրամական մուտքերը կազմել են 5.47 միլիարդ դոլար, իսկ եկամուտը՝ 587 միլիոն դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները