Բեռլինում Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ռումբ է հայտնաբերվել

13:43   22 Հունվար 2020    328

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների ռումբ է հայտնաբերվել:

Ռումբը հայտնաբերվել է Բեռլինի կենտրոնում՝ Սենատի շենքից քիչ հեռու: Ոստիկանությունն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել մարդկանց տարհանման համար, որոնք ռումբի գտնվելու վայրից 500 մ շառավղում էին գտնվում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հաղորդվում է, որ այս պահի դրությամբ ռումբը վնասազերծվել է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գերմանիայի Քյոլն քաղաքում Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած 500 կգ կշռող ռումբի վնասազերծման համար տարհանվել է 6500 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները