Բուրկինա Ֆասոյում զինված անձինք սպանել են 36 խաղաղ բնակչի

12:55   22 Հունվար 2020    263

Բուրկինա Ֆասոյում զինված անձինք հարձակվել են բնակելի տարածքների վրա: Հարձակման արդյունքում զոհվել է 36 խաղաղ բնակիչ, այրվել տեղի շուկան:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

Բուրկինա Ֆասոյի նախագահ Ռոկ Մարկ Քրիստիան Կաբորեն հունվարի 22-ին և 23-ին համազգային սուգ է հայտարարել:

Նշվում է, որ Բուրկինա Ֆասոյի հյուսիսում անվտանգության տեսանկյունից ծանր դրություն է ստեղծվել: Ահաբեկիչների հաճախակի հարձակումները խուճապային տրամադրություններ են առաջացրել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԲուրկինաՖասո  


Վերնագիրի այլ պիտակները