Թրամփը մտադիր է ԱՄՆ մուտքի արգելք սահմանել ԱՊՀ և աֆրիկյան մի շարք երկրների քաղաքացիների համար. Politico

14:25   22 Հունվար 2020    248

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է յոթ երկրի քաղաքացիների համար ԱՄՆ մուտքի արգելք սահմանելու հնարավորությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է politico.com-ը՝ հիշեցնելով, որ նախագահը երեք տարի առաջ նմանատիպ արգելք էր սահմանել մահմեդական մի շարք երկրների համար:

Թրամփն իր որոշման մասին կարող է հայտարարել արդեն երկուշաբթի: Երկրների վերջնական ցանկը հաստատված չէ, սակայն հայտնի է, որ քննարկումներն ընթանում են Բելառուսի, Ղրղզստանի, Մյանմայի, Նիգերիայի, Սուդանի, Տանզանիայի և Էրիթրեայի շուրջ: Այս մասին պատմել են քաջատեղյակ աղբյուրները:

Վերջիններս մանրամասնել են, որ արգելքը սահմանվելու դեպքում կտարածվի հիշյալ պետությունների ոչ թե բոլոր քաղաքացիների, այլ որոշ պետական պաշտոնյաների կամ այցագրերի տարբեր տեսակների վրա:

Նախագահ Թրամփը նախօրեին The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել էր, որ փորձում է ԱՄՆ մուտքի արգելք սահմանել մի քանի երկրների համար, սակայն հրաժարվել էր մանրամասնել՝ որ պետությունների մասին է խոսքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները