Զարիֆը կրկնել է Ռոհանիի նախազգուշացումը՝ հայտարարելով ՄԶՉՊ-ից հնարավոր դուրսբերման մասին

15:24   22 Հունվար 2020    252

Միջուկային զենքի չտարածման պայմանագրից (ՄԶՉՊ) դուրսբերման մասին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի վերջին հայտարարությունը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի նախազգուշացման կրկնությունն էր:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին:

«Այն, ինչ ասաց Զարիֆը Իրանի Մեջլիսում, «4+1» երկրների [Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան եւ Ֆրանսիա] խմբին ուղղված նախագահի կողմից անցած տարվա մայիսին հղված նամակի կրկնությունն էր, որում հայտարարվեց Թեհրանի կողմից միջուկային գործարքի հարցով պարտավորությունների կրճատման մասին»,- ասել է նա:

Մուսավիի խոսքով ուղերձում ասվում էր, որ եթե Եվրոպան ՄԱԿ-ի ԱԽ գործ ուղարկի միջուկային ծրագրի մասին եւ վերադարձնի պատժամիջոցները, ապա Թեհրանը որպես պատասխան դուրս կգա ՄԶՉՊ-ից:

2019 թվականի մայիսի 8-ին Իրանը հայտարարեց միջուկային գործարքի շրջանակում առանձին կետերի իրականացման դադարեցման մասին: Այդ կապակցությամբ Իրանի նախագահն ուղերձ հղեց, որում բացատրեց այդ հարցով իր երկրի դիրքորոշումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զարիֆ  


Վերնագիրի այլ պիտակները