Արքայազն Հարին և նրա կինը սպառնում են դատի տալ պապարացիներին

19:24   22 Հունվար 2020    279

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, սպառնացել են դատական հետապնդում սկսել պապարացիների դեմ, որոնք չեն հարգի անձնական կյանքի իրենց իրավունքը:

Ինչպես հաղորդում է Sky News հեռուստաալիքը, Կանադայում նոր կյանք սկսել փորձող զույգը նման նախազգուշացում է հայտարարել իրենց փաստաբանների միջոցով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հեռուստաալիքը հայտնում է, որ ամուսնական զույգի այս քայլի համար պատճառ է դարձել լուսանկարիչների ֆիքսած կադրերը Վանկուվեր կղզու (Բրիտանական Կոլումբիա նահանգ) հասարակական այգում Մեգան Մարքլի զբոսանքի ժամանակ: Լուսանկարում ամերիկուհին պատկերված է 8-ամսական որդու՝ Արչիի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները