Internet Explorer-ում վտանգավոր խոցելիություն են հայտնաբերել

22:34   25 Հունվար 2020    525

Անվտանգության հարցերով մասնագետները Internet Explorer բրաուզերում վտանգավոր խոցելիություն են գտել:

Microsoft-ն արդեն արձագանքել է տեղեկությանը եւ խոստացել անվտանգության փաթչ թողարկել:

Բրաուզերի համակարգում լուրջ ճեղքին ուշադրություն են դարձրել մի քանի ընկերություններ, ներառյալ չինական Qihoo 360 գործակալությունը եւ ԱՄՆ արտակարգ պատրաստության համակարգչային թիմը (US-CERT): Հաշվետվություններում նշվում է, որ չարամիտները Internet Explorer-ի սխալից օգտվում են համակարգչի օպերատիվ հիշողությունը մշակելիս, ինչի շնորհիվ կարող են թափանցել համակարգի մեջ: Հաքերները հնարավորություն ունեն հեռվից կառավարել համակարգիչը եւ անձնական տվյալներին հասանելիություն ստանալ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ո՛չ Qihoo 360-ը, ո՛չ US-CERT-ը չեն հստակեցրել, թե չարամիտներն ինչպես են օգտագործել բրաուզերի սխալը եւ քանի համակարգչի վրա են հարձակվել: Microsoft-ը հայտարարել է, որ տեղյակ է խոցելիությանը եւ աշխատում է անվտանգության փաթչի վրա: TechCrunch-ի կանխատեսմամբ՝ փաթչը կհայտնվի Windows-ի անվտանգության պարբերական թարմացումների թվում՝ նախատեսված փետրվարի 11-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները