Նախագահ. «Տարածաշրջանային անկայունությունը հիմնական մղձավանջ է»

21:57   22 Հունվար 2020    262

Իրավիճակը տարածաշրջանում մեզ համար մեծ մտահոգություն է և եթե կարող եմ ասել, տարածաշրջանում անկայունությունը մեծ մղձավանջ է:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում անցկացվող «Ռազմավարական հայացք. Եվրասիա» թեմայով նիստում:

Մենք տեսնում ենք Աֆղանստանում լարվածություն, չկարգավորված իրավիճակ:

Մենք ինքներս Հայաստանի կողմից ենթարկվել ենք օկուպացիայի, և դա սպառնալիքի մշտական աղբյուր է: Մեր տարածքների 20 տոկոսն օկուպացվել է Հայաստանի կողմից, ինչը հակասում է միջազգային իրավունքի նորմերին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին:

«Պոտենցիալ սպառնալիք են հանդիսանում տարածաշրջանում ի հայտ եկած թեժ կետերը: Դրա համար էլ մենք շահագրգռված ենք մեր սահմաններից դուրս անվտանգության և կանխատեսելիության մեջ: Որովհետև տնտեսական դժվարությունները, նույնիսկ եթե դրանք գտնվում են Ադրբեջանի սահմաններից դուրս, կարող են ազդել մեր տնտեսական և սոցիալական վիճակի վրա: Այս առումով կարծում եմ, որ տարածաշրջանային կայունությունը ամենակարևոր հարցերից է», - ասել է Իլհամ Ալիևը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները