ՄԱԿ-ի փորձագետները Amazon-ի հիմնադիրի հեռախոսի կոտրման մեջ կասկածում են սաուդյան թագաժառանգին

12:19   23 Հունվար 2020    240

ՄԱԿ-ի հատուկ զեկուցողները պահանջել են հետաքննել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանի մասնակցությունը Amazon-ի հիմնադիրի և Washington Post-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսի հեռախոսը կոտրելու գործում:

Սաուդյան Արաբայում հերքում են մեղադրանքները: Հեռախոսը կոտրելու մեջ թագաժառանգի դերի մասին առաջինը գրել է բրիտանական The Guardian պարբերականը՝ վկայակոչելով Բեզոսի պատվերով կատարված փորձաքննությանը:

Պարբերականի տվյալներով, Մուհամմադ բին Սալմանը Բեզոսին WhatsUpp-ով վիրուս պարունակող տեսանյութ է ուղարկել, որն ուղարկողին հնարավորություն է տալիս տեսնել հեռախոսի պարունակությանը:

Նշենք, որ արքայազնի և ձեռնարկատիրոջ հարաբերությունները վատթարացել են Washington Post-ի սյունակագիր Ջամալ Խաշոգի սպանությունից հետո, որը Սաուդյան Արաբիայի իշխանությունների մասին քննադատող հոդվածներ էր գրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ   Amazon  


Վերնագիրի այլ պիտակները