Իրանը պատրաստ Է երկխոսություն վարել հարեւանների հետ. Զարիֆ

12:33   23 Հունվար 2020    267

Թեհրանը պատրաստ Է երկխոսություն վարել հարեւանների հետ հանուն տարածաշրջանում անվտանգության ու կայունության վերականգնման:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հունվարի 23-ին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«Իրանը բաց Է մնում իր հարեւանների հետ երկխոսության համար, եւ մենք հայտարարում ենք տարածաշրջանի շահերին համապատասխանող ցանկացած լրացուցիչ աշխատանքի մասնակցելու մեր պատրաստակամության մասին»,- գրել Է Իրանի ԱԳ նախարարը Twitter-ի իր Էջում: Զարիֆի խոսքով՝ Թեհրանը «ողջունում Է ցանկացած քայլ, որը վերածնում Է տարածաշրջանի ժողովուրդների հույսերը եւ կայունություն ու բարգավաճում Է բերում նրանց»:

Հունվարի 22-ին Իրանի նախագահի վարչակազմի ղեկավար Մահմուդ Վայեզին նշել Է, որ «տարբերություններ կան Վաշինգտոնի եւ Էր Ռիադի հետ Թեհրանի հարաբերություններում»: Իրանցի պաշտոնյայի կարծիքով՝ Սաուդյան Արաբիայի հետ հակասությունների լուծումը «օգուտ կբերի ամբողջ Մերձավոր Արեւելքին»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զարիֆ  


Վերնագիրի այլ պիտակները