Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 9-ի

13:45   23 Հունվար 2020    233

Չինաստանում տարածում գտած նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի, գրանցվել է վարակման 440 հաստատված դեպք:

«Այս պահի դրությամբ նոր տեսակի կորոնավիրոսով վարակման հաստատված դեպքերը հասել են 440-ի, 9 մարդ մահացել է»,- հայտնել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Չինաստանում տարածվող նոր տեսակի կորոնավիրուս են ախտորոշել Չինաստանից Միացյալ Նահանգներ մեկնած մարդու մոտ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հղում անելով ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին, հիվանդության դեպքը գրանցվել է Վաշինգտոն նահանգում: Հեռուստաալիքի աղբյուրը, որը ծանոթ է իրավիճակին, հայտնել է, որ կենտրոնն ավելի ուշ հանդես կգա հայտարարությամբ:

Նորագույն անհայտ տեսակի վիրուսով, որն առաջին անգամ ի հայտ է եկել դեկտեմբերին Չինաստանի Հեբեյ Ուհան քաղաքում, արդեն 300-ից ավելի մարդ է վարակվել: Վեց մարդ մահացել է: Վիրուսով հիվանդանալու դեպքեր են արձանագրվել 5 երկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում:

Հիշեցնենք, որ նախօրեին չինացի մասնագետները հաստատել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը մարդուց մարդուն է փոխանցվում:

Չինաստանում համաճարակի պատճառ դարձած վտանգավոր կորոնավիրուսի պատվաստանյութը Ռուսաստանում կպատրաստեն ոչ շուտ քան կես տարուց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները