Ուկրաինան իր երկաթուղին հանձնելու է Գերմանիային

14:16   23 Հունվար 2020    255

Ուկրաինան պատրաստվում է 10 տարով Գերմանիային հանձնել իր երկաթուղին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Դավոսում «Ուկրաինական նախաճաշի» ժամանակ հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը:

«Այո, մենք ցանկանում ենք 10 տարի ժամկետով գերմանացիներին հանձնել երկաթուղու վերահսկողությունը», – ասել է նա:

Ավելի վաղ, Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարությունը հուշագիր է ստորագրել գերմանական երկաթուղային օպերատոր Deutsche Bahn-ի հետ: Վարչապետն այս առիթով նշել էր, որ այդ դաշինքը «Նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից 2019 թվականի սեպտեմբերին հռչակած «Ուկրզելդորոգի» վերակառուցման ծրագրի տրամաբանական շարունակություն է»: Միևնույն ժամանակ, Գոնչարուկը նշել է, որ խոսքը ուկրաինական երկաթուղիների վարձակալության կամ վաճառքի մասին չէ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա   Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները