Սպիտակ տունն Ադամ Շիֆին մեղադրել է սուտ խոսելու համար

14:32   23 Հունվար 2020    229

Սպիտակ տունն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հատուկ հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆին (դեմոկրատ` Կալիֆոռնիա նահանգից) մեղադրել է ստի համար:

Վերջինս Սենատում նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության գործընթացի շրջանակում հանդես է եկել ելույթով, այս մասին Սպիտակ տունը գրել է Twitter սոցիալական կայքում:

Վարչակազմից նաև հայտնել են, որ սկանդալային հեռախոսազրույցի ամբողջ ընթացքում, նախագահ Թրամփն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն չի խնդրել հետաքննություն սկսել Ջո Բայդենի որդու դեմ:

«Ադամ Շիֆը ստում է, թե նախագահ Թրամփը հետաձգել է նախագահ Զելենսկու հետ հանդիպումը: Նախագահ Թրամփը Զելենսկուն Սպիտակ տուն է հրավիրել` առանց որևէ նախապայմանի, այն էլ երեք անգամ` ապրիլի 21-ին, մայիսի 29-ին և հուլիսի 25-ին: Առաջին իսկ հնարավորության դեպքում նախագահները հանդիպել են ՄԱԿ-ում»,- ասվում է Սպիտակ տան պաշտոնական էջում:

Ինչպես հայտնի է, նախօրեին Սենատում լսումներ են սկսվել Թրամփի պաշտոնանկության գործով: Որոշում է ընդունվել արագացնել ընթացակարգը, որը կտևի մոտ երկու շաբաթ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սպիտակ-տուն  


Վերնագիրի այլ պիտակները