Իսպանիայում Գլորիա փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի

14:59   23 Հունվար 2020    298

Իսպանիայում Գլորիա փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, ևս չորսն անհետ կորած են համարվում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդում է EFE-ն:

«Գլորիա կատաղի փոթորիկը չորս օր ուժեղ ձնից, քամուց, անձրևից և ալիքներից հետո սկսել է թուլանալ, բայց, մինչ այդ, առնվազն 10 մարդ մահացել է, և 4-ն անհետ կորել են: Չի բացառվում, որ առաջիկա ժամերին փոթորիկը որոշ շրջաններում կարող է կրկին ուժեղանալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ տասներորդ զոհը Պալաֆրուժել բնակավայրի 69-ամյա բնակիչն է, որը գիշերը գնում էր Ժիրոնա քաղաքի Պալամոս քաղաքային նավահանգիստ՝ իր նավը ստուգելու նպատակով: Ծովի ալիքը նրան քշել-տարել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա  


Վերնագիրի այլ պիտակները