Չինաստանում նոր տիպի թոքաբորբի բուժման հաջող մեթոդ են մշակել. Sina

15:11   23 Հունվար 2020    315

Չինացի բժիշկները մշակել են 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած նոր տիպի թոքաբորբի բուժման հաջող մեթոդ՝ արտամարմնական օքսիգենացիայի (թթվածնարարության) միջոցով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ աունվարի 23-ին այդ մասին հայտնել Է Sina լրատվական պորտալը:

Պորտալի տվյալներով՝ մեթոդը հաջողությամբ փորձարկվել է Ուհանում (Հուբեյի նահանգի վարչական կենտրոն): Նոր մեթոդի շնորհիվ բժիշկներին հաջողվել է փրկել 53-ամյա տղամարդուն, որը գտնվում էր օրհասական վիճակում: Հիմա նրա վիճակը կայունացել է եւ շարունակում է բարելավվել: Ինչպես պնդում են բժիշկները, շուտով նրան կհանեն կարանտինից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները