Ավստրալիայում տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է տանիքից կախված պիթոնը կուլ տալիս ահռելի մողեսին

15:20   23 Հունվար 2020    325

Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ կադր, որը ցույց է տալիս՝ ինչպես է տանիքից կախված պիթոնը կուլ տալիս մեծ մողեսին՝ անօգնական գոանային:

Լուսանկարն արվել է Ավստրալիայում՝ Քուինսլենդ նահանգի Նամբուր գյուղում, որտեղ հիմնականում թոշակառուներ են բնակվում:

Նշվում է, որ տևական ժամանակ շարունակվող երաշտի պատճառով բազմաթիվ կենդանիներ ջուր և սնունդ գտնելու նպատակով մոտենում են մարդկանց բնակավայրերին:

Տպավորիչ լուսանկարի տարածումից հետո համացանցի բազմաթիվ օգտատերեր կիսվել են դրանով:

Աղբյուրը հավելում է, որ պիթոնները թունավոր չեն: Դրանք հաճախ բարձրանում են տների տանիքներին՝ փորձելով թռչուններ և փոքր կաթնասուններ որսալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրալիա  


Վերնագիրի այլ պիտակները