ՉԺՀ-ում թոքաբորբի պատճառով դադարեցրել են ավտոբուսային ու ջրային հաղորդակցությունը Ուհանի հետ

16:10   23 Հունվար 2020    327

Չինաստանի իշխանությունները հունվարի 23-ին լիովին դադարեցրել են ավտոբուսային ու ջրային հաղորդակցությունը Ուհան քաղաքի (Հուբեյի նահանգի վարչական կենտրոնի) հետ նոր տիպի թոքաբորբի բռնկման պատճառով, որը հարուցել Է 2019-nCoV կորոնավիրուսը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է ՉԺՀ-ի տրանսպորտի նախարարության հայտարարության մեջ:

Ինչպես նշում Է գերատեսչությունը, բոլոր նահանգների, ինքնավար շրջանների ու կենտրոնական ենթակայության քաղաքների տրանսպորտային վարչություններին կարգադրված Է կասեցնել ջրային ու ցամաքային տրանսպորտի կանոնավոր մարդատար չվերթները Ուհան, որի բնակչությունը կազմում Է մոտավորապես 11,1 մլն մարդ, ինչպես նաեւ ժամանակավորապես արգելել ավտոբուսների մուտքն այդ քաղաք:

Բացի այդ, արտակարգ շտաբի տվյալներով, Չինաստանի իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել են տրանսպորտային հաղորդակցությունը Հուանգան քաղաքի հետ:
Իր հերթին SINA տեղեկատվական պորտալը հայտնել Է Հուբեյի նահանգի Էչժոու քաղաքային օկրուգում երկաթուղային կայարանի աշխատանքի դադարեցման մասին:

Ավելի քան 1 մլն բնակիչ ունեցող Էչժոու քաղաքը գտնվում Է Ուհանից 70 կիլոմետր հեռավորության վրա, որտեղ առաջին անգամ հայտնաբերվել Է 2019-nCoV կորոնավիրուսը: Էչժոուն կարեւոր տրանսպորտային հանգույց Է եւ լոգիստիկական կենտրոն: Քաղաքում տեղակայված են մետալուրգիական, տեքստիլ եւ քիմիական արդյունաբերության ձեռնարկություններ:

Հունվարի 23-ին Ուհանի բնակիչների համար քաղաքից մեկնելու ժամանակավոր արգելք Է սահմանվել թոքաբորբի բռնկման պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները