Google-ը անվտանգության հետ կապված խնդիրներ է հայտնաբերել Safari բրաուզերում

22:56   25 Հունվար 2020    577

Google ընկերության փորձագետները մի քանի խոցելիություններ են հայտնաբերել Safari բրաուզերում, որը տեղադրված է Apple ընկերության համակարգիչներում, հեռախոսներում եւ պլանշետներում։

Ինչպես չորեքշաբթի իր կայքում տեղեկացրել է բրիտանական Financial Times թերթը, խոցելիությունների մասին հաշվետվությունը, որոնք ներկայում վերացվել են, պատրաստվում է հրապարակման Google-ի ամպային սերվիսների ստեղծողների թիմի կողմից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Պարբերականի տեղեկատվությամբ՝ խոցելիությունները հայտնաբերվել են Intelligent Tracking Prevention (ITP) ծրագրային կոդում։ Apple-ը այն ավելացրել է իր բրաուզերում 2017 թվականին հատուկ այն բանի համար, որպեսզի ապահովվի օգտատերերի տվյալների պաշտպանությունը, ինչից հետո նման գործիքները ի հայտ են եկել նաեւ այլ բրաուզերներում, ներառյալ Google Chrome-ը։

Սակայն, ինչպես հավաստիացնում են Google-ի մասնագետները, ITP խոցելիությունները պոտենցիալ չարամիտներին թույլ են տվել օգտատերերի ինտերնետ էջերի այցելությունների մասին տեղեկատվության եւ որոնողական հարցումների հասանելիություն ունենալ։ Այսպիսով, մի խնդիր լուծելով՝ նոր գործառույթը ստեղծել է մեկ այլ խնդիր։ Խոցելիություններն առաջ են եկել այն ժամանակ, երբ ITP-ն ապահովել է տվյալների պահպանումը օգտատերերի սարքերում, գրում է թերթը։ Apple-ը դեռեւս դեկտեմբերին փակել է այս սողանցքը հաքերների առջեւ, բայց ընկերությունն առայժմ չի հաստատել դա պաշտոնապես։

Կայքերի միջեւ cookie ֆայլերի փոխանակումը, որը սահմանափակում է ITP գործառույթը, հնարավոր է դարձնում նեղ ուղղվածության գովազդի տեղադրումը՝ հաշվարկված կոնկրետ օգտատիրոջ շահերի համար։ Մի կողմից՝ օգտատերերի գաղտնիության եւ մյուս կողմից՝ կայքերի սեփականատերերի, գովազդատուների եւ գովազդով ու գովազդային վերլուծությամբ վաստակող ընկերությունների միջեւ հավասարակշռության պահպանման հարցը վեճեր է առաջացնում Google-ի եւ հանրահայտ այլ բրաուզերների ստեղծողների միջեւ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Google  


Վերնագիրի այլ պիտակները