Ոստիկանությունը խուլիգանության համար բերման է ենթարկել Սլովակիայի շրջակա միջավայրի նախարարին

17:45   23 Հունվար 2020    313

Սլովակիայի շրջակա միջավայրի նախարար Լասլո Սոլիմաշը եւ նրա եղբայրը բերման են ենթարկվել ոստիկանության կողմից խուլիգանության համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ հղում կատարելով Սլովակյան ռադիոյին։

Սոլիմաշը եղբոր հետ չորեքշաբթի երեկոյան բերվել է Բրատիսլավայի ոստիկանության բաժանմունքներից մեկն այն բանից հետո, երբ նրանք սկանդալ էին սարքել Լաուրինյան փողոցի չինական ռեստորանում։ Նրանք թունդ հարբած էին։

Համաձայն առկա տեղեկատվության՝ եղբայրները քաշքշուկ էին սարքել ռեստորանի անձնակազմի հետ, կոտրել են հաստատության ապակե դուռը։ Մատուցողներից մեկը դիմել է բժշկական օգնության։ Միջադեպի ժամանակ քաղաքական գործիչը բղավել է, որ նախարարի պաշտոն է զբաղեցնում եւ իր հանդեպ պատշաճ հարգանք է պահանջում։

Սոլիմաշը եղբոր հետ հարցաքննվել է ոստիկանությունում եւ հետո ազատ արձակվել։ Նրանց դեմ կարող է քրեական գործ հարուցվել խուլիգանություն եւ նյութական վնասի պատճառում հոդվածներով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սլովակիա  


Վերնագիրի այլ պիտակները