Գիտնականները գերարագ խցիկ են ստեղծել անտեսանելի օբյեկտները նկարահանելու համար

18:14   23 Հունվար 2020    276

ԱՄՆ-ի գիտնականները կատարելագործել են աշխարհում ամենաարագ խցիկը, որպեսզի նկարահանեն թափանցիկ օբյեկտներն ու հարվածային ալիքների կամ լազերային իմպուլսների տիպի անտեսանելի գործընթացները:

Նկարագրությունը ներկայացված Է Science Advances հանդեսում: Ավելի քան մեկ տարի առաջ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Լիհուն Վանը մշակել Է աշխարհում ամենաարագ խցիկը, սարք, որը կարող Է 10 տրիլիոն նկարահանումներ անել մեկ վայրկյանում: Այն այնքան արագագործ Է, որ կարող Է նույնիսկ լույսի շարժումը ցույց տալ դանդաղեցված նկարահանմամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բայց այդ սարքը պիտանի չԷր թափանցիկ օբյեկտները կամ այն գործընթացները նկարահանելու համար, որոնք տեղի են ունենում թափանցիկ միջավայրում: Իսկ այժմ Լիհուն Վանը և նրա գործընկերները ներկայացրել են նոր մշակում, որը զուգակցում է գերարագագործ խցիկը, որը կարող Է մեկ տրիլիոն նկարահանում կատարել մեկ վայրկյանում։ Սարքը թույլ Է տալիս ստանալ թափանցիկ օբյեկտների գերարագ պատկերներ և նույնիսկ այնպիսի անտեսանելի երևույթների, ինչպիսիք են հարվածային ալիքները կամ լազերային իմպուլսները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գիտնականներ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները