Գիտնականներն ուղեղի աշխատանքը բարելավելու դյուրին միջոց են նշել

19:21   23 Հունվար 2020    318

​​Կանադայի Արեւմտյան Օնտարիոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ 20 րոպե տեւողությամբ զբոսանքները կարող են ուղեղի աշխատանքը բարելավել նույն չափով, որքան որ առավոտյան մեկ գավաթ սուրճ խմելը:

Այդ մասին հաղորդվում Է MedicalXpress-ի մամուլի տեղեկագրում: Հետազոտությանը մասնակցել են սուրճի 30 սիրահարներ եւ 29 հոգի, որոնք կոֆեին չեն գործածում: Կամավորները կատարել են աերոբային վարժությունների մեկ ցիկլ կամ ընդունել են մեկ բաժնաչափ կոֆեին, որը համարժեք Է մեկ գավաթ սուճի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դրանից հետո կատարվել են աշխատանքային հիշողության թեստեր, հիշողություն, որը մարդուն թույլ Է տալիս մտքում պահել տեղեկատվությունը, որով նա այդ պահին աշխատում Է: Պարզվել Է, որ արագ եւ կարճատեւ զբոսանքը նույնպիսի (կամ նույնիսկ ավելի մեծ) ազդեցություն Է գործում հիշողության վրա, քան կոֆեինը: Այդ արդյունքը միատեսակ Է եղել ինչպես սուրճ սիրողների, այնպես Էլ նրանց համար, ովքեր այն չեն ըմպել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գիտնականներ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները