Լիտվայի ազգային վիզայի տրամադրման համար հյուպատոսական վճարը կրկնապատկվել է

19:57   23 Հունվար 2020    251

Լիտվայի ազգային վիզայի տրամադրման համար հյուպատոսական վճարը կրկնապատկվել է:

Նման որոշում է կայացվել չորեքշաբթի անցկացված երկրի կառավարության նիստում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Լիտվական վիզա ստանալու համար դիմելու պարագայում հյուպատոսական վճարը 60-ից դառնում է 120 եվրո»,- հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նման որոշումը հիմնավորվում է հյուպատոսական աշխատանքների ընթացքում անհրաժեշտ ծախսերով: «Դիտարկման և վիզայի տրամադրման համար անհրաժեշտ ժամանակը 2-3 ժամ է, իսկ դրա համար պատասխանատու աշխատակիցների միջին ժամային աշխատավարձը` մոտ 43 եվրո»,- պարզաբանվում է հայտարարության մեջ:

Կթանկանա նաև Լիտվայի հյուպատոսական հաստատությունների կողմից շենգեն վիզայի տրամադրումը: Դրա համար գանձվող գումարը 60-ից կհասնի 80 եվրոյի: 35 եվրոյից 40 եվրո է դարձել 6-12 տարեկան երեխաների համար նման վիզայի տրամադրման գումարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիտվա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները