ԱՄՆ-ում ներկայացվել է բացառապես նոր հարթակով կառուցված ինքնագնաց էլեկտրական մինիվենը

20:26   23 Հունվար 2020    306

Ամերիկյան General Motors մեքենաշի նական հսկայի ստորաբաժանումը, որը հանդես է գալիս Cruise անվան ներքո և զբաղվում է ինքնագնաց ավտոմեքենաների մշակմամբ, ներկայացրել է իր առաջին էլեկտրական մինիվենը:

Այն չունի վարորդի համար նախատսված նստատեղ, ղեկ, ոտնակներ, հայելիներ: Ծրագրավորողներն ամենից շատ ուշադրություն են դարձրել ուղևորների հարմարավետությանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մեքենան նախատեսված է 4-6 ուղևորի տեղափոխելու համար: Սրահում երկու բազմոց է տեղակայված. ուղևորները նստած կլինեն դեմ-դիմաց: Յուրաքանչյուր բազմոցի գլխավերևում էկրան է տեղադրված, որը տարատեսակ տեղեկատվություն է ցուցադրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները