Եղիսաբեթ II-ը պաշտոնապես համաձայնություն է տվել Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրսբերմանը

20:48   23 Հունվար 2020    315

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը պաշտոնապես համաձայնություն է տվել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրսբերմանը:

Թագուհու կողմից բրեքզիթի մասին օրենքի պաշտոնական հաստատումը երկրին թույլ է տալիս «հրաժեշտ տալ» իր մերձավոր հարեւաններին եւ առեւտրային գործընկերներին մի քանի տարի շարունակվող տարաձայնություններից հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ակնկալվում է, որ վաղը Բրյուսելում ԵՄ 2 բարձրաստիճան պաշտոնյաներ կստորագրեն բրեքզիթի մասին համաձայնագիրը, իսկ վարչապետ Բորիս Ջոնսոնը այն կստորագրի մոտ օրերս:

Սկզբնապես Մեծ Բրիտանիան պետք է դուրս գար ԵՄ կազմից 2019 թվականի մարտին, սակայն գործընթացը ձգձգվեց խորհրդարանի եւ կառավարության միջեւ դուրսբերման պայմանների շուրջ անհամաձայնությունների պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները