Գրետա Թունբերգին խորհուրդ են տվել գնալ, տնտեսագիտություն ուսումնասիրել

21:16   23 Հունվար 2020    356

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը 17-ամյա շվեդ էկո-ակտիվիստ Գրետ Թունբերգին խորհուրդ է տվել նախքան Միացյալ Նահանգներին էներգետիկ քաղաքականության մասին դասեր տալը քոլեջում տնտեսագիտություն սովորել:

Այս հայտարարությունը ֆինանսների նախարարն արել է Դավոսում կայացած տնտեսական ֆորումի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Համաժողովի ընթացքում շվեդ ակտիվիստը խելահեղություն է համարել հանքարդյունաբերության ոլորտում ներդրումները և կոչ է արել ամբողջությամբ հրաժարվել հանածո էներգիայի աղբյուրներից:

«Ո՞վ է նա՝ առաջատար տնտեսագե՞տ»,- հեգնել է Մնուչինը: «Քոլեջում տնտեսագիտություն սովորելուց հետո միայն նա կարող է վերադառնալ և մեզ սովորեցնել ինչպես աշխատել», – հավելել է քաղաքական գործիչը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները