ՄԱԿ Միջազգային դատարանը ճանաչել է ռոհինջա ժողովրդի՝ ցեղասպանությունից պաշտպանվելու իրավունքը

21:43   23 Հունվար 2020    333

ՄԱԿ միջազգային դատարանը ճանաչել է ռոհինջա ժողովրդի ցեղասպանությունից պաշտպանվելու իրավունքը։

Մյանմայի կառավարությանը պարտավորեցրել են ձեռնարկել ռոհինջաների պաշտպանության բոլոր հնարավոր միջոցները, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Դրանով իսկ դատավորները հերքել են Մյանմայի առաջնորդ, խաղաղության Նոբելյան մրցանակակիր Աուն Սան Սուն Չժիի փաստարկները։

Չորս ամիս հետո երկրի իշխանությունները պետք է հաշվետվություն ներկայացնեն ՄԱԿ-ին ընդունված միջոցների մասին, իսկ հետո՝ հաշվետվություն տան դրանց մասին ամեն կես տարին մեկ, մինչեւ որ դատարանը գործով վերջնական որոշում կայացնի։

Ներկա որոշումը միաձայն ընդունվել է բոլոր 17 դատավորների կողմից։ Այն իրավաբանորեն պարտավորեցնող է եւ բողոքարկման ենթակա չէ։ Սակայն դրա կատարման մեխանիզմներ դատարանն, ըստ էության, չունի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները