Սորոսը մեղադրել է Facebook-ին՝ ԱՄՆ առաջիկա ընտրություններում Թրամփին աջակցելու համար

09:47   24 Հունվար 2020    254

Ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը ենթադրում է, որ Facebook ընկերության և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև կա ենթադրյալ համաձայնություն, որի շրջանակում ընկերությունը Թրամփին օգնում է նախագահական նախընտրական մրցապայքարում:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով ТАСС-ին, այս մասին Սորոսը հայտնել է Դավոսում տնտեսական համաշարհային ֆորումի ժամանակ ելույթ ունենալիս:

«Ես մտածում եմ, որ Թրամփի և Facebook -ի միջ( գործում են ինչ-որ ոչ պաշտոնական փոխօգնություն կամ համաձայնություն»,- ամերիկացի միլիարդատիրոջ խոսքերն է փոխանցում Bloomberg գործակալությունը,- «Facebook-ը կսկսի համագործակցել (Սպիտակ տան հետ) Թրամփի վերընտրման համար, իսկ Թրամփը կպաշտպանի Facebook»:

Սորոսն իր ելույթում Թրամփին մեղադրել է ԱՄՆ շահերը սեփականին ստորադասելու համար:

Ավելի վաղ միլիարդատերը Facebook-ին և Google-ին ուղղված քննադատություններ էր հնչեցնում, քանի այդ ընկերություններն, իր կարծիքով, մոնոպոլիզացրել են շուկան, խոչընդոտում են նորարարություններին և կախվածություն ստեղծում իրենց ծառայություններից:

Նշենք, որ Սորոսն աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է: Նրա ունեցվածքը գնահատվում է մոտ 25 միլիարդ դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Սորոս  


Վերնագիրի այլ պիտակները