Օբամայի կարծիքով՝ Բեռնի Սանդերսը Թրամփին հաղթելու հնարավորություն չունի. Daily Mail

11:44   24 Հունվար 2020    246

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման, անդրադառնալով 2020թ. նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրած քաղաքական գործիչներին, հայտնել է, որ սենատոր Բեռնի Սանդերսը գործող նախագահ Դոնալդ Թրամփին հաղթելու հնարավորություն չունի:

Ինչպես նշում է Daily Mail-ը, Օբամայի կարծիքով՝ Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Սանդերսն իրականում ո՛չ իր խառնվածքով, ո՛չ քաղաքական մոտեցումներով Թրամփից առաջ անցնելու հնարավորություն չունի:

Այս մասին պատմել են Օբամային մոտ աղբյուրները՝ հավելելով, որ առ այսօր ընտրական թեմաների վերաբերյալ լռություն պահպանող Օբաման շուտով կարող է ակտիվանալ:

Սանդերսի հարցում Օբամային մտահոգվելու առիթ են տալիս սենատորի՝ փոխզիջումներից հրաժարվելու և փոխարենը առճակատման գնալու, «խայթելու» սովորությունները: Բացի այդ, նախկին նախագահին դուր չեն գալիս Սանդերսի նախընտրական ծրագրի առաջարկները:

Հատկանշական է, որ վերջին սոցհարցումների արդյունքների համաձայն՝ Սանդերսի վարկանիշն ընտրողների շրջանում աճում է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Օբամա  


Վերնագիրի այլ պիտակները