Բաղդադում ցույց է անցկացվում ամերիկյան ներկայության դեմ. Al-Sumaria

11:56   24 Հունվար 2020    410

Հունվարի 24-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ցույց Է անցկացվում ամերիկյան ներկայության դեմ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Al-Sumaria հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի հաղորդագրության համաձայն, բազմամարդ ցույցն սկսվել Է հունվարի 24-ի առավոտյան Բաղդադի կենտրոնի ալ-Ջադրիա շրջանում:

Նշվում Է, որ ցուցարարները, որոնք բողոքում են Իրաքի տարածքում ամերիկյան ներկայության դեմ, տանում են Իրաքի դրոշները եւ վանկարկում են հայրենասիրական կարգախոսներ: Հեռուստաալիքն ընդգծում Է, որ ավելի վաղ ազդեցիկ շիա քաղաքական գործիչ եւ կրոնական առաջնորդ Մուքթադա աս-Սադրը, որը «Սայրուն» դաշինքի ղեկավարներից մեկն Է Իրաքի խորհրդարանում, մարդկանց հորդորել Է դուրս գալ խաղաղ ցույցի՝ պահանջելով վերջ դնել ամերիկյան զինված ուժերի ներկայությանը երկրում:

Իրաքի խորհրդարանը հունվարի 5-ի արտահերթ նիստում ձայների մեծամասնությամբ քվեարկել Է երկրի տարածքից օտարերկրյա զորքերը դուրս բերելու օգտին, ինչպես նաեւ հանդես Է եկել ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի միջազգային կոալիցիոն ուժերի հետ համագործակցությունը դադարեցնելու պահանջով:

Հեշթեգներ: Բաղդադ  


Վերնագիրի այլ պիտակները