Ուհանում մեկ շաբաթում հատուկ հիվանդանոց կկառուցեն նոր տիպի թոքաբորբից բուժման համար

12:12   24 Հունվար 2020    280

Չինաստանի Ուհան քաղաքում (Հուբեյի նահանգ) սկսվել է հազար մահճակալով հիվանդանոցի արագ կառուցումը, որը հատուկ նախատեսված է կորոնավիրուսի նոր տիպի հարուցած թոքաբորբով հիվանդների բուժման համար:

Այդ մասին հաղորդել է Hayatsk.info-ն՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

Բուժհաստատությունը, ինչպես նշվում է հաղորդագրություններում, պետք է պատրաստ լինի վեց օրում, որպես նմուշ վերցված է Պեկինի «Սյաոտանշան» հիվանդանոցը, որը մեկ շաբաթում 2003 թվականին Չինաստանի մայրաքաղաքի արվարձանում կառուցվել է ատիպիկ թոքաբորբի (SARS) տարածման թեժ շրջանում:

Ինչպես նշվում է հաղորդագրություններում, նոր հիվանդանոցի գործարկումը թույլ կտա բժշկական ռեսուրսները կենտրոնացնել մեկ վայրում, կրճատել հիվանդների հնարավոր շփումներն առողջների հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները