Հայաստանում թալանել են ԿԳՄՍ փոխնախարարի բնակարանը

13:13   24 Հունվար 2020    675

Երեւանում, հունվարիի 24-ին, գողության դեպք է տեղի ունեցել. ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հունվարի 19-ի ժամը 03։20-ից մինչեւ հունվարի 23-ի ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են:

Գյուլբենկյան փողոցի շենքերից մեկի պատշգամբի ճաղավանդակը, մտել տուն եւ բնակարանից հափշտակել ոսկյա եւ բրենդային կանացի ժամացույցներ, ոսկյա զարդեր եւ գումար։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Աղբյուրի տեղեկություններով՝ նշված բնակարանը պատկանում է Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները