ԿՀՎ-ը Երկրորդ համաշխարհային պատերազմի վերաբերյալ արխիվային փաստաթղթեր է գաղտնազերծել

13:43   24 Հունվար 2020    279

Կենտրոնական հետախուզական վարչությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի վերաբերյալ ավելի քան 13 միլիոն արխիվային փաստաթուղթ է գաղտնազերծել, որոնցից 300 էջը նվիրված է եղել Ստեպան Բանդերային, որին «ուկրաինական ֆաշիստ» և Ադոլֆ Հիտլերի գործակալ են անվանում։

Նշվում է, որ նա կապ ունի մի շարք հանցագործությունների և 10 հազար հրեաների ոչնչացման հետ Անդրկարպատյան Ուկրաինայում, հաղորդել է «Զվեզդա» հեռուստաալիքը։

ԿՀՎ-ի տվյալների համաձայն, 1941 թվականի հունիսի 30-ից «Կոնսուլ2» ծածկանունով Բանդերան Լվովում հռչակել է «Արևմտյան Ուկրաինա» պետության ստեղծումը։

Բանդերայի «պետության» գոյության ընդամենը 5 շաբաթների ընթացքում 5 հազար ուկրաինացի է ոչնչացվել, 15 հազար հրեա և մի քանի հազար լեհ»,- նշվում է փաստաթղթում։

Այս տեղեկատվությունը գաղտնազերծվել է «նացիստական զինվորական հանցագործների մերկացման» վերաբերյալ Օրենքին համապատասխան։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԿՀՎ  


Վերնագիրի այլ պիտակները