Ադրբեջանը Ֆրանսիայի կարևորագույն առևտրային գործընկերն է տարածաշրջանում

15:26   24 Հունվար 2020    549

Ադրբեջանը Ֆրանսիայի կարևորագույն առևտրային և տնտեսական գործընկերն է Հարավային Կովկասի տարածաշրջանում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Ադրբեջանա-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի նիստում ասել է Տնտեսական բարեփոխումների և կոմունիկացիաների կենտրոնի գործադիր տնօրեն Վուսալ Գասըմլըն:

Նա նշել է, որ 2018 թվականին Հարավային Կովկասի երկրների հետ Ֆրանսիայի ապրանքաշրջանառության 62,4 տոկոսը բաժին է ընկել Ադրբեջանին:

Կենտրոնի ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանը շահագրգռված է Ֆրանսիայի նման զարգացած երկրի հետ համագործակցության խորացմամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները