ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի գիտնականները պատվաստանյութ են մշակում կորոնավիրուսի դեմ. Սինհուա

16:54   24 Հունվար 2020    255

Չինացի ու ամերիկացի գիտնականները համատեղ պատվաստանյութ են մշակում նոր տիպի կորոնավիրուսի դեմ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ համագործակցությունն իրականացվում Է ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքի (Տեխասի նահանգ) Բեյլորի բժշկական քոլեջի, Տեխասի համալսարանի բժշկական բաժանմունքի, Նյու Յորքի արյան փոխներարկման կենտրոնի եւ Շանհայի Ֆուդանի համալսարանի վիրուսաբանության չինական կենտրոնի միջեւ: «Դա հիանալի համագործակցություն Է:

Սակայն պատվաստանյութի մշակումը արագ գործընթաց չԷ, եւ պարզ չԷ, թե մեզ մոտ օգտագործման համար պատրաստ պատվաստանյութ կլինի արդյոք մինչեւ այս համաճարակի ավարտվելը»,-հայտարարել Է Բեյլորի քոլեջի Արեւադարձային բժշկության ազգային դպրոցի դեկան Փիթեր Հոթեզը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   ՉԺՀ  


Վերնագիրի այլ պիտակները