ԱՄՆ-ը դադարեցրել է Իրաքում ԴԱԻՇ-ի դեմ գործողությունները

17:03   24 Հունվար 2020    316

Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի գործողությունները դադարեցվել են:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին լրագրողների առջև ունեցած ելույթի ընթացքում, նախօրեին հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը:

«Իրաքում կոալիցիոն գործողությունները ներկայումս դադարեցված են, քանի որ մենք կենտրոնացել ենք ԱՄՆ ուժերը պաշտպանելու վրա»,- ասել է Ջեֆրին:

Նաև ամերիկացիները կկենտրոնանան իրաքյան բանակի հետագա ուսուցման վրա: Այնուամենայնիվ, ԴԱԻՇ-ի դեմ գործողությունը չի դադարեցվի: ԱՄՆ-ի և Իրաքի իշխանությունները լրացուցիչ պայմանավորվելու են դրա շարունակության շուրջ:

«Ես չեմ ուզում գուշակություններ անել: Կտեսնենք: Դա կախված է երկու բանից: Առաջին հերթին Իրաքի կառավարությունը պետք է որոշում կայացնի, բայց մենք նաև պետք է ուժեղացնենք իրաքյան ուժերի դիրքերը: Նրանք արդեն Իրանի կողմից աջակցվող ուժերի կողմից 11 անգամ հարձակումների են ենթարկվել … Վտանգը նվազում է, բայց վերսկսման մասին խոսելը վաղ է»,- ասել է Ջեֆրին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   ԴԱԻՇ  


Վերնագիրի այլ պիտակները