Նիդեռլանդների թագավորն անձամբ է վարել ինքնաթիռը, որով ժամանել է Իսրայել

19:06   24 Հունվար 2020    408

Իսրայել է ժամանել Նիդեռլանդների պատվիրակության ինքնաթիռը, որի ղեկին էր հենց պետության թագավորը: Ինքնաթիռի ժամանման տեսանյութը տեղադրվել է Twitter-ում՝ հունվարի 24-ին:

Նիդեռլանդների թագավոր Վիլեմ-Ալեքսանդերը պատվիրակությանը հասցրել է Հոլոքոստի հիշատակի համաշխարհային ֆորումի միջոցառումներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հրապարակված տեսանյութում լսվում է, թե ինչպես է դիսպետչերն ասում. «Բարի գալուստ, Ձերդ գերազանցություն»: Հատկանշական է, որ ավելի վաղ թագավորը խոստովանել է, որ քսան տարի աշխատել է որպես օդաչու: Նա շաբաթական երկու անգամ թռիչքներ է կատարել:

Թագավորը աշխատել է որպես օդաչու 2013-ին՝ մինչև գահակալությունը, երբ նրա մայրը՝ թագուհի Բեատրիքսը, հրաժարվել է գահից: Վիլեմ-Ալեքսանդերն աշխատել է որպես երկրորդ օդաչու KLM դուստր ձեռնարկություն KLM Cityhopper-ում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նիդեռլանդներ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները