Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է ԱՄՆ-ի հետ նավթի մատակարարման վերաբերյալ բանակցությունների մասին

20:22   24 Հունվար 2020    293

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Շկլովի թերթի թղթի գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Բելառուսը նավթի մատակարարման վերաբերյալ բանակցություններ է վարում համաշխարհային շուկայի բոլոր մասնակիցների` ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ:

«Իմ հարաբերությունները նրանց հետ հիանալի են: Ասում են ինչքան նավթ պետք է, այնքան էլ կմատակարարենք: Դա իհարկե համաշխարհային գին է: Բայց նավթի որակը այնտեղ ավելի լավ է»,-ասել է Բելառուսի նախագահը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքերով, հիմա բելառուսական իշխանություններն այլընտրանքային ուղիներ են փորձում, որպեսզի գնահատեն, թե ինչ կստացվի և ինչպիսին կլինեն կորուստները` համեմատած ռուսական նավթի ներկայիս գնի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները