Վախեցած մկները գիտնականներին օգնել են հասկանալ՝ ինչու են մարդիկ ճերմակում

21:26   24 Հունվար 2020    323

Ամերիկացի և բրազիլացի գիտնականները պնդում են, որ պարզել են սթրեսի հետևանքով ճերմակելու կենսաբանական մեխանիզմը: Հայտնագործությունը հեռանկարում կարող է օգնել կանգնեցնելու այդ գործընթացը՝ չդիմելով մազերի ներկմանը։

Մարդիկ ավելի վաղ էլ կարծում էին, որ ճերմակում են երկու պատճառով. տարիքից և սաստիկ վշտից, վախից ու ցավից: Դրա դեմ ոչ մի կարգի միջոց, բացի մազերի ներկումը, առայժմ չեն մտածել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այժմ դա գիտականորեն հաստատված է. գիտափորձերի ընթացքում Հարվարդի և Սան Պաուլուի համալսարանների հետազոտողներն ապացուցել են, որ մելանին նյութի արտադրության համար, որը գույն է տալիս մազերին և մաշկին, պատասխանատու են որոշակի ցողունային բջիջներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները