Գիտնականները պարզել են, թե ինչով է վտանգավոր սպիտակուցային դիետան

21:33   24 Հունվար 2020    333

Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սպիտակուցային մեծ պարունակություն ունեցող դիետաները կարող են առաջացնել անոթային վահանիկի ձևավորում և հանգեցնել զարկերակների սկլերոզային վնասվածքների:

Բարձր սպիտակուցային պարունակությամբ դիետաները կարող են օգնել ձեզ նիհարել և ավելացնել մկանային զանգվածը: Այն հաճախ խորհուրդ է տրվում արյան բարձր ճնշում ունեցող մարդկանց, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Այնուամենայնիվ, Սենթ Լուիի Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականների կողմից մկների վրա կատարված նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բարձր սպիտակուցային պարունակությամբ դիետաները մեծացնում են անոթների սկլերոզային ախտահարումների ռիսկը:

Ընդ որում՝ խոսքը անկայուն թիթեղների ձևավորման մասին է, որոնց հատումը հանգեցնում է զարկերակների արգելափակմանը, ինչը կարող է սրտի նոպայի պատճառ դառնալ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները