Պոմպեոն դիվանագիտական շրջագայություն կանցկացնի հետխորհրդային տարածաշրջանում

21:55   24 Հունվար 2020    312

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հունվարի 29-ից փետրվարի 4-ը կայցելի Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան և Ուզբեկստան և հանդիպումներ կունենա այս երկրների ղեկավարների հետ:

Մինչև այս շրջագայության սկսվելը, Պոմպեոն նախ կայցելի Լոնդոն, կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և արտգործնախարար Դոմինիկ Ռաաբի հետ, որպեսզի «հաստատի Մեծ Բրիտանիայի` ԵՄ-ից դուրս գալուց հետո իրենց առանձնահատուկ հարաբերություններն ու քննարկի առևտրային կապերի խորացումն ու ընդլայնումը», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այնուհետև հունվարի 30-ին պետքարտուղարը կայցելի Կիև, որտեղ կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, արտգործնախարար Վադիմ Պրիստայկոյի և պաշտպանության նախարար Անդրեկ Զագորոտնյուկի հետ, որպեսզի ընդգծի «ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները