Բրազիլիայի նախագահի դեմ դատական հայց կներկայացվի «հնդկացիների էվոլյուցիայի» մասին հայտարարության պատճառով

09:18   25 Հունվար 2020    224

Բրազիլիայի հնդկացի ժողովուրդների ասոցիացիան (ԲՀԺՀ) հայտարարել է երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուի դեմ դատական հայց ներկայացնելու մտադրության մասին:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ին, կազմակերպությունը, որը ներկայացնում է հարավամերիկյան հանրապետության բնիկ ներկայացուցիչների շահերը, համարել է, որ երկրի ղեկավարի հայտարարությունները կրում են ռասիստական բնույթ:

«Բրազիլիայում հնդկացի ժողովուրդների ասոցիացիան դատական հայց կներկայացնի Ժաիր Բոլսոնարուի դեմ ռասիստական հանցագործության պատճառով: Մենք՝ այս հողի բնիկ ներկայացուցիչներս, մեր նկատմամբ հարգանք ենք պահանջում: Բոլսոնարուն հերթական անգամ խախտել է սահմանադրությունը՝ մերժելով մեր՝ մարդկային ցեղին պատկանելիության մեջ»,-ուրբաթ թվիթերյան իր էջում գրել է ԲՀԺՀ-ի առաջնորդներից մեկը՝ Սոնյա Գուաժաժարան:

Աղմկահարույց հայտարարությունն արվել է Բրազիլիայի նախագահի կողմից հունվարի 23-ին Facebook-ում նրա ավանդական ամեն շաբաթ անցկացվող առցանց-հեռարձակման ժամանակ: «Հնդկացիները փոխվել են, նրանք էվոլյուցիա են ապրում… Հնդկացիները էլ ավելի են մարդ դառնում՝ այնպիսին, ինչպիսի մենք: Այդ պատճառով մենք կանենք ամեն ինչ, որ հնդկացիներն ինտեգրվեն հասարակության մեջ եւ դառնան իրենց հողի իրական տերերը»,-ասել է Բոլսոնարուն:

Ծագած վեճը Բրազիլիայի նախագահի առաջին կոնֆլիկտը չէ երկրի բնիկ հնդկացիների հետ: 2019 թվականի սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 74-րդ նստաշրջանի բացման ժամանակ, Բոլսոնարում անվանել է հնդկացիների առաջնորդ Ռոանի Մետուկթիտեին «արտասահմանյան պետությունների գործիք», որոնք Ամազոնիայում գործում են սեփական շահերից ելնելով: Քաղաքական գործչի կարծիքով՝ այդ երկրներն անհանգստանում են ոչ թե հնդկացիների, այլ տարածաշրջանում «իրենց հողերում բնական հարստությունների եւ ռեսուրսների» մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները